ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մաքալիսթերի դասերը

Մաքալիսթերի դասերը
02.10.2013 | 23:27

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, Բրիտանական օրերին մասնակցելու նպատակով, այս օրերին Հայաստան է ժամանել ականավոր կինովավերագրող Շոն Մաքալիսթերը: Նա ֆիլմեր է պատրաստել BBC-ի Chanel 4-ի համար՝ աշխատելով Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իրաքում, Ճապոնիայում, Սիրիայում և Եմենում: 2005թ. Շոն Մաքալիսթերի «Բաղդադի Լիբերաչին» ֆիլմը Սանդենս կինոփառատոնում ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ` «Համաշխարհային վավերագրություն» անվանակարգում:

Հոկտեմբերի 2-9-ը Շոն Մաքալիսթերի ֆիլմերը ցուցադրվելու են «Նաիրի» կինոթատրոնում:

Սրանից զատ, հայտնի կինովավերագրողը գործնական պարապմունքներ և վարպետության բաց դասեր է անցկացնում կինոյի մասնագետների համար:

Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանի հավաստմամբ՝ գործնական պարապմունքներով հիմնականում հետաքրքրված են կինոյի երիտասարդ մասնագետներն ու ուսանողները:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ